Ընկերության մասին

«ՎանՖուդ» ՍՊԸ -ն, հիմնադրված Հայաստանի Հանրապետությունում, տեղական մրգերից և բանջարեղեններից արտադրում է տարատեսակ օրգանական սնունդ՝ «ԱրմԷկոՖուդ» ապրանքանիշով․ - կոմպոտներ, - մուրաբաներ, - ջեմեր, - մարինադներ, - պահածոյացված բանջարեղեն (սմբուկ, պղպեղ, լոլիկ, և այլն)։ Ընկերության արտադրողական հզորությունը թույլ է տալիս տալ նաև նմանատիպ այլ արտադրանք՝ տվյալ պատվերին կամ պահանջարկին համապատասխան։ Ողջ արտադրանքն իր բաղադությամբ, որակով և էկոլոգիական պահանջներով համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ընկերությունը կարող է կազմակերպել նաև լոգիստիկ առաքումներ՝ գնորդների հետ որոշակի պայմանավորվածությունների դեպքում։ Գները համապատասխանում են շուկայականին, սակայն նախատեսված է նաև զեղչային համակարգ: Մենք սպասում ենք Ձեր առաջարկներին, ակնկալում ենք երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն։